ԱՀԿ-ում հայտնել են՝ երբ է ավարտվելու կորոնավիրուսի համավարակը
2640
Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 14:55
![]() Կորոնավիրուսի համավարակի ավարտին կարելի է սպասել 2022 թվականի սկզբին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բաժնի ղեկավար Հանս Քլյուգեն՝ Die Welt պարբերականին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ 2021-ը կլինի ևս 1 COVID-19-ի տարի, սակայն արդեն ավելի կանխատեսելի և կառավարելի: «2020 թվականը Terra incognita էր՝ գիտական և քաղաքական անհայտություն. 1 տարի անց մենք ավելի շատ բան գիտենք։ Ունենք գործիքներ, ախտորոշիչ ծրագրեր, պատվաստանյութ։ Ես ելնում եմ նրանից, որ 2022 թվականի սկզբին համավարակը կավարտվի»,- ասել է Քլյուգեն։ Ընդ որում՝ ինչպես ընդգծել է մասնագետը, դա չի նշանակում, որ վիրուսը կվերանա։ Նա նշել է, որ պատվաստման հարցում անհրաժեշտ է «եվրոպական համերաշխություն»։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
