«Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու»․ Ալիև
![]() «Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում։ Եթե Հայաստանն իրեն նորմալ դրսևորի, կարող է շահել այդ գործընթացից»,- ասել է Ալիևը՝ տնտեսական համագործակցության կազմակերպության հինգշաբթի կայացած գագաթաժողովում։ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ավարտվել է, այն արդեն անցյալում է։ Այժմ մենք մտածում ենք ապագայի մասին։ Սկսել ենք տրանսպորտային նախագծերի քննարկումը, որոնք տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար միավորում են շատ երկրների»,- ասել է նա։ «Նոր միջանցքը, որն անցնելու է Զանգեզուրով և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու»,- նշել է այդ երկրի ղեկավարը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
