Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլի կողքի պալատի պացիենտը՝ ԲՏ նախարարը, որի ստերին մինչև պատերազմը հավատում էի». Վահե Բալբաբյան

2980
Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 18:00
«Նիկոլի կողքի պալատի պացիենտը՝ ԲՏ նախարարը, որի ստերին մինչև պատերազմը հավատում էի». Վահե Բալբաբյան

Գործարար Վահե Բալբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի կողքի պալատի պացիենտը՝ համատեղությամբ ԲՏ նախարարը, մինչև պատերազմը 2 տարուց ավելի փորձում էր համոզել, որ համարյա ՉԹՕ-ի պարամետրերի ԱԹՍ-ներ ունենք։ Անձամբ ես մինչև պատերազմը հավատում էի այդ ստերին։
Պատերազմն ապացուցեց, որ ունենք 0 (ԶՐՈ) արդյունք այս ոլորտում։ Ինքս ուսումնասիրել եմ համարյա ամբողջ ոլորտը ու զարմանալիորեն հայտնաբերել, որ Հայաստանում կան 2-3 ընկերություն, սակայն որոնք չունեն արտադրական հզորություններ ու վերջնական պրոդուկտը ստանում են զուտ բարի կամքի դրսևորման միջոցով՝ ձեռքով հավաքելով, իսկ տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են մի քանի տարի հետ են համաշխարհային առաջատար ընկերությունների թրենդներից՝ հատկապես իսրայելական, որոնց լիցենզիաներով այժմ Բաքուն և Անկարան իրենք են արտադրում ԱԹՍ-ներ։
Պետության մասնակցությունը այս ոլորտի զարգացմանը ԶՐՈՅԱԿԱՆ Է: Արդյունքները, որոնք նրանք փորձում են հրապարակել, այդ մի երկու ընկերության չարչարանքների արդյունքներն են։
Այս ոլորտի խայտառակ ֆիասկոն պատերազմի ժամանակ ոչ մի պատասխանատվության կանչելու առիթ չհանդիսացավ ոչ Բարձր տեխնոլոգիաների նախարարության և ոչ էլ Ռազմաարդյունաբերության կոմիտեի ղեկավարներին։
Ավելին, այս էակը մնաց որպես նախարար և շարունակում է մուլտֆիլմեր ցուցադրել ԱԹՍ-ների մասին։ Երևի ծանր մանկություն է ունեցել, մուլտֆիլմեր դիտելու պակասն է լրացնում։
Շարունակում եմ պնդել, որ ԱԹՍ-ների ոլորտը և ընդհանրապես ռազմաարդյունաբերության ոլորտը Հայաստանում գտնվում են սաղմնային վիճակում՝ չկա մրցունակ գործարկման պատրաստի գեթ մեկ արտադրանք։ Իսկ ԲՏ ու ռազմաարդյունաբերության ոլորտներում խայտառակ բյուրոկրատիա է ու ռեսուրսների մսխում ու ցանկացած լավ նախաձեռնություն դատապարտված է տապալման։ Մասնավոր ընկերություններն իրենց հերթին, որոնք ունեն զուտ սաղմնային լուծումներ, ժլատ են ու ցանկություն չունեն կիսվելու ու կոնսոլիդացվելու՝ ապագայում միլիարդներ վաստակելու միամիտ ակնկալիքներով։
IDEX 2021-ի դատարկ հայկական տաղավարը դրա հերթական ապացույցն է։
Պնդում եմ, որ անհրաժեշտ է գիտելիքի ռեսուրսների կոնսոլիդացիա մեկ կամ երկու խոշոր ընկերությունների հովանու ներքո՝ պետական նոմինալ մասնաբաժնով, ինչպես նաև գիտելիքի ռեսուրսների պակասի ներմուծում համատեղ ձեռնարկությունների և լիցենզավորման միջոցով, որոնց նախաձեռնությունները և կազմակերպումը պետք է իրականացվի Բարձր տեխնոլոգիաների նախարարության և Ռազմաարդյունաբերության կոմիտեի ղեկավարների կողմից։ Ցավոք, ներկա ղեկավարներն ունակ չեն դա անելու, քանի որ իրենց կյանքում մինչ խեղափոխությունը ոչ մի լուրջ բանով չեն զբաղվել, նրանց ունակությունները սահմանափակվում են բուկլետ բաժանելով, ինչով և զբաղվել է ԲՏ նախարարը։ Իսկ ՍՈՒՏԸ բերում է այն արդյունքներին, ինչը մենք ունենք հիմա՝ խայտառակ կապիտուլյացիա՝ ամբողջ երկրի ու բոլոր ոլորտների»։