«Մի բան ասեմ՝ աթոռից չընկնեք». Սերժ Սարգսյան
![]() «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ անօդաչուների հարցին. «Մի բան ասեմ՝ աթոռից չընկնեք: Նախատեսվում էր 2018-24 ռազմական բարեփոխումների պլանի շրջանակներում ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք: Դրանք լինելու էին և՛ հարվածային, և՛ հետախուզական, 5-150 կմ հեռահարությամբ: Միայն 2018-2020 թվականներին ձեռք էր բերվելու ավելի քան 1000 ԱԹՍ: Բարեփոխումների առաջին փաստաթուղթը պարունակում էր 169 կետ: Բարեփոխումների համար նախատեսված է եղել 1,3 միլիարդ դոլար, և հայտնի էին այն աղբյուրները, որտեղից պետք է այդ գումարները ձեռք բերվեին: Ավելի քան 500 միլիոն դոլար նախատեսված է եղել ծախսել ՀՕՊ և ԱԹՍ ձեռքբերելու համար: Այնինչ այս բոլոր ծրագրերը չեղարկվել են կապիտուլյանտի թիմի կողմից»: Ս. Սարգսյանի խոսքով՝ բանակի իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը և պատերազմից հետո. «Այս կառավարությունը գնումներ է կատարել, անհասկանալի է, թե ինչու են շրջանցել պաշտպանության նախարարությանը, ընդ որում, օրինակ, երկու-երեք անգամ թանկ գներով, քան դա կարելի էր ձեռք բերել: Օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ: Թալանչին մե՞նք էինք, թող ցույց տան մի բան, որ մենք իրական արժեքից մի կոպեկ ավելի թանկ ենք գնել, թող ցույց տան, մե՞նք ենք թալանել, երբ անորակ վառելիք են տանում ու պարտադրում են, որ բանակը ընդունի ու այնուհետև օգտագործի: Բանակը «կլուբնիկով» ու ներքնաշորով դու մարտունակ չես կարող դարձնել»,-ասաց Սարգսյանը: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
