Ասկերանի ավելի քան 2 հազ. հա տարածք ոռոգելի կդառնա. Կարկառի գետի վրա հանգույց է կառուցվելու
![]() Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 11-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված ոռոգման ծրագրերի քննարկմանը: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի ղեկավարը նշել է, որ հետպատերազմյան իրավիճակի հաղթահարմանն ուղղված սոցիալական ծրագրերին զուգահեռ պետք է մեծ թափով սկսել կյանքի կոչել տնտեսական մի շարք նախագծեր: «Ճգնաժամային իրավիճակի արագ հաղթահարման համար կառավարությունը ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ բավարար ջանքեր է գործադրում: Սակայն ժամանակն է նաև զուգահեռաբար քայլեր ձեռնարկել տնտեսության զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում գյուղատնտեսությունը շարունակելու է գերիշխող մնալ մեր տնտեսական քաղաքականության մեջ, և հողատարածքների ոռոգման նպատակով առաջիկա ամիսներին կմեկնարկեն մեծածավալ ծրագրեր»,- ասել է նախագահը: «Խորհրդակցության ընթացքում նախագահին է ներկայացվել Կարկառ գետի գլխավոր հանգույցի կառուցման նախագիծը: Ըստ նախատեսվածի՝ ծրագրի շահագործման արդյունքում Ասկերանի շրջանի վերին և ներքին ենթաշրջաններում ինքնահոս և մեխանիկական եղանակով ոռոգովի կդառնա ավելի քան երկու հազար հեկտար հողատարածք: Լսելով մասնագետների և ծրագրի պատասխանատուների կարծիքները՝ Հանրապետության նախագահը հավանություն է տվել նախագծին և հանձնարարել մեկնարկային աշխատանքները սկսել ողջամիտ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արցախի Հանրապետության այլ հատվածներում նախատեսվող ոռոգման ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է Հիլիսի ջրամբարի կառուցման, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի և Մարտակերտի շրջանի ցածրադիր հողատարածքների ոռոգման ծրագրերի աշխատանքները սեղմ ժամկետներում սկսելու կարևորությունը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
