Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն բացել իր տարածքով
![]() Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է իր տարածքով երկաթուղային հաղորդակցություն բացել Հայաստանի հետ։ Համապատասխան առաջարկով Հանրապետության խորհրդարանը դիմել է ՌԴ Պետդումային, հայտնում է «Sputnik Աբխազիա»-ն։ Գործակալությանը տված հարցազրույցում Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Աստամուր Լոգուան պարզաբանել է, որ Աբխազիան պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ իր տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: «Նախաձեռնությունը մեր հանձնաժողովինն է։ Մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում և հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում, որը նման հանգուցալուծում ունեցավ։ Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը»,- հավելել է նա։ Ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսեցին քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա, նկատել է Լոգուան: «Աբխազիան նույնպես պետք է ապաշրջափակվի։ Հուսով ենք, որ մենք կհասնենք նրան, որ Աբխազիան իրավահավասար պայմաններով նախագծի մասնակից կդառնա»,- ասել է պատգամավորը։ Փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում հանձնաժողովի ընդլայնված լսումներ են եղել, որտեղ քննարկել են այս հարցում հնարավոր տարբերակները: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
