Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Բաղանիսում սկսվել են խմելու ջրի հորատման աշխատանքները». համայնքապետ

376
Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 02:05
«Բաղանիսում սկսվել են խմելու ջրի հորատման աշխատանքները». համայնքապետ

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կարևոր և սպասված օր էր Բաղանիսում:
Հայաստան համայակական հիմնադրամի ֆինանսավորմամբ Բաղանիսում այսօր սկսվել են խմելու ջրի հորատման աշխատանքները:
Ծրագրին օժանդակում է Տավուշի մարզպետարանը, աշխատանքներին ներգրաված են նաև համայնքային միջոցներ:
Վերջին տարիներին բնակլիմայական կտրուկ փոփոխությունների արդյունքում բնական աղբյուրները ցամաքել են և գյուղը գրեթե զրկված է խմելու ջրից:
Այս ծրագրի արդյունքում վերջնականապես կլուծվի մեր համար թիվ մեկ խնդիրը հանդիսացող հարցը»: