«Տեղյա՞կ եք, որ Ադրբեջանը Շուշիում չի կարողանում հոսանք քաշել». Մեսրոպ Առաքելյանը՝ Տարոն Սիմոնյանին
![]() Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին, ասաց. «Երեք ամիս է անցել. Ադրբեջանն արդեն միջազգային օդանավակայան է կառուցում Ֆիզուլիում, Թալիշով ճանապարհներ է կառուցել, մինչև Շուշի ճանապարհ է կառուցելու հեսա և այլն…։ Երեք ամսվա ընթացքում Արցախում Հայաստանն անգամ մի տուն չի կառուցել՝ չնայած շատ ծրագրեր կան…։ Հողի վրա տուն պիտի կառուցենք, որ էդ մարդիկ հողին կպչեն, ոչ թե եղած տունը մեկից վերցնենք, վարձով մյուսին տանք»: Ի պատասխան ԼՀԿ պատգամավորի՝ նախարարն ասաց. «Ցավում եմ, որ Արցախում կատարվող ծրագրերը համեմատում եք Ադրբեջանի ծրագրերի հետ, առավել ևս, որ դուք այցելել եք Արցախ։ Տեղյա՞կ եք, որ Ադրբեջանը Շուշիում չի կարողանում հոսանք քաշել, իսկ Արցախը 24-ժամյա էլեկտրամատակարարմամբ է ապահովված, այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ բոլոր ենթակայանները ռմբակոծվել էին»: Մանրամասները՝ տեսանյութում. |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
