Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Թողարկվել են 750 միլիոնի եվրոբոնդեր»․ ԿԲ նախագահ

918
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 17:00
«Թողարկվել են 750 միլիոնի եվրոբոնդեր»․ ԿԲ նախագահ

Այսօր՝ ասուլիսի ժամանակ լրագրողները Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեցին՝ հաստատո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը թողարկել է 700 միլիոնի եվրոբոնդեր։ Հարցին ի պատասխան ԿԲ նախագահն ասաց․ «Իսկ ինչի՞ պիտի չհաստատեմ, կամ հաստատեմ, ստեղ ի՞նչ ռիսկ ունենք։ 750 ա նախ, 700 չի։ Եվրոբոնդեր, այո՛ թողարկվել են։ Թողարկվել են 10 տարվա ժամկետով։ Պահանջարկը շատ մեծ ա եղել․ էդքան մեծ պահանջարկ ոչ մի անգամ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ չի եղել։ Դա պայմանավորված ա մի շարք գործոններով․ էս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների ու ներդրողների մոտ բավականաչափ մեծ թվով գումար կա կուտակված, որ իրանք նայում են՝ որտեղ կարելի ա ներդրում անել։ Ծավալը 500 միլիոնից պակաս չի իրականացվում, այլ արվում ա 500 միլիոնից ավել, որ մեր պարտատոմսերը ևս մտնեն որոշակի ինդեքսների մեջ, որոնք ներդրողների տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում»,- ասաց նա։

«Թողարկվել են 750 միլիոնի եվրոբոնդեր»․ ԿԲ նախագահ