«2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3,24 տոկոս գնաճ»․ ԿԲ նախագահ
![]() Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5․5 տոկոս։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «2020 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 3,24 տոկոս գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված պարենային գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3․7 տոկոս։ Դեկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3,6 տոկոս։ 2021-ի սկզբին ՀՀ հիմնական գործընկերներից ԱՄՆ-ում և ՌԴ-ում ԿԲ դրամարկղային քաղաքականության ծրագրում նախանշված սցենարին համահունչ դիտվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ։ Մինչդեռ Եվրոգոտում արձանագրվում են սպասվածից ավելի դանդաղ աճի տեմպեր՝ պայմանավորված համավարակի տարածման պայմաններում կիրառվող սահմանափակումներով»,- ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ խորհուրդը գնահատել է, որ արտաքին հատվածի տնտեսության վրա շարունակվում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
