Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Հեղափոխությունից հետո կատարված ծախսերի ընդունում-հանձնումը տեղի է ունենում շատ ավելի քիչ կոռուպցիոն ռիսկերով». Արտակ Մանուկյան

969
Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 00:05
«Հեղափոխությունից հետո կատարված ծախսերի ընդունում-հանձնումը տեղի է ունենում շատ ավելի քիչ կոռուպցիոն ռիսկերով». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի կապիտալ ծախսերի իրականացումը։ Սա եղել և մնում է Հայաստանի համար քրոնիկ խնդիր։ Պատճառները բազմազան են, պլանավորման մասով կարողությունների առումով թերություններից սկսած, մասնակիցների ու գնումների համակարգի ներդաշնակության պակասով ավարտած։

Գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ, որ հեղափոխությունից հետո կատարված ծախսերի ընդունում-հանձնումը տեղի է ունենում շատ ավելի քիչ կոռուպցիոն ռիսկերով, քան մինչ հեղափոխությունը։ Սա բերել էր նաև կատարողականի որոշակի հավելյալ դանդաղման։ 2020-ի բյուջեի կատարման օպերատիվ ընթացքը դիտարկելիս մտավախություն կար, որ կապիտալ ծախսերի կատարողականը կրկին ցածր կլինի 80%-ից։ Այնուհանդերձ 2020թ. կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 84.8%: Կապիտալ ծախսերի մասով գերակայությունների փոփոխությանը զուգընթաց կատարողականների ծավալը ևս պետք է էականորեն բարելավել»։