Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

3760
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 14:15
Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործողության մեջ է դրել Ռուսաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը:

Պատժամիջոցների ցուցակը չի հրապարակվել։
Հրամանագրի տեքստում ասվում է, որ պատժամիջոցների իրականացմանը հետևելու են Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ազգային բանկը: ԱԳ նախարարին հանձնարարել են այդ որոշման մասին տեղեկացնել ԱՄՆ-ին և Եվրոմիությանը։
Կիևը, Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցներ սահմանելով և շտապելով զեկուցել այդ մասին Բրյուսելին ու Վաշինգթոնին, ցույց է տվել իր անկախության բացակայությունը, կարծում է Ղրիմից սենատոր Սերգեյ Ցեկովը:
«Ուկրաինան շատ է խոսում սեփական անկախության մասին, սակայն իր հակառուսական միջոցառումների մասին մշտապես հաշվետու է Արևմուտքի առջև»,- ասել Է սենատորը РИА Новости-ին: