Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան

535
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 20:10
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը կգործուղվեն Իրան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է նրանց գործուղելու մասին որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Որոշման համաձայն՝ պաշտոնյանները Թեհրան կմեկնեն հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։

Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն: