Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իմքայլական պատգամավորը՝ Փաշինյանի՝ գերիների մասին հայտարարության վերաբերյալ

263
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 12:25
Իմքայլական պատգամավորը՝ Փաշինյանի՝ գերիների մասին հայտարարության վերաբերյալ

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին, թե ինչ է նշանակում «այսպիսի ծավալներով գերիներ չեն վերադարձել, քան հիմա», իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց.

«Իրականում, ինչպես բոլոր հնչեցրած մտքերը, փորձում են համեմել այլ երանգներով… Այո՛, չենք ունեցել նման քանակությամբ գերիներ, և տրամաբանական է, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե ծավալների մասին, այլ՝ գործընթացի շարունակականության: Երբ ընդդիմությունը և որոշակի շրջանակներ ասում են, որ գերիների վերադարձի մասով գործընթացներ չի ծավալվում, սա էր շեշտադրումը, որ, այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել»:

Պատգամավորի խոսքով՝ գերիների վերադարձի խնդիրը լուծելու հարցում հայաստանյան իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում:

«Ցավոք, մենք ադրբեջանական կողմից տեսնում ենք որոշակի քաղաքական օրակարգի առաջ մղում, ինչն էլ ձգձգում է գերեվարված անձանց վերադարձը»,- հավելեց նա: