Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«7-8 տարի ՀՀ-ից գերիներ են եղել Ադրբեջանում. բա ինչի՞ նախկինում չէիք հարցնում». Փաշինյան

246
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 18:10
«7-8 տարի ՀՀ-ից գերիներ են եղել Ադրբեջանում. բա ինչի՞ նախկինում չէիք հարցնում». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գերիների հարցին:

«Բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Հիմա պարզապես պարզ ա, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո: Հիմա իմ հարցը հետևյալն ա՝ ինչո՞ւ էս դահլիճում էդ հարցը երկար տարիների ընթացքում չի հնչել և ընդ որում այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում: Երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչի՞ մենք ամեն անգամ և մեր կառավարության և նաև նախկին կառավարությունների օրոք չի հնչել այդ հարցը, թե գնացել եք Մոսկվա, գերիների հարցը չեք կարողացել լուծել, պիտի հրաժարական տաք: Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել ամեն անգամ...: Ես էս ողջ ընթացքում չեմ տեսել ողջ ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Այո՛ շատ դժվար ա 5 ճակատով պայքարել գերիների վերադարձի համար...: Բա ինչի՞ նախկինում չէիք հարցնում. 7-8 տարի ՀՀ-ից գերիներ են եղել Ադրբեջանում: Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել»,- ասաց Փաշինյանը:

ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, արձագանքելով Փաշինյանի ելույթին, ասաց, որ վերջինն իր ձախողումները փորձում է արդարացնել նախկինների բացթողումների հաշվին: