«Մինչև հունվարի 31-ը դիմելու դեպքում ինքնակամ շինություն ունեցողների համար կգործեն նախկին կադաստրային գները». Բաբկեն Թունյան
![]() ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարեվերջ դիմածների համար գործում են նախկին կադաստրային արժեքները: «Այս նախագիծը հնարավորություն է տալիս ինքնակամ շինություններ ունեցող քաղաքացիներին մինչև այս տարվա հունվարի 31-ը իրենց համայնքներին դիմելու և դրական որոշման դեպքում օգտվել նախկին ցածր կադաստրային արժեքներից»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Նաև այն քաղաքացիները, որոնք ձեռք են բերել հողամասեր՝ հետագա վճարման պայմանով, 2021 թվականի ընթացքում վճարումները կատարելու դեպքում կօգտվեն նախկին ցածր կադաստրային արժեքներից»,- հավելեց Թունյանը՝ շեշտելով, որ այս հնարավորությունից պետք է օգտվել: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները: |
Շուրջ 8 անգամ թանկացել է անշարժ գույքի հարկը քաղաքացիների և բիզնեսի համար
20511:00Նավթի գները նվազում են
28909:55Նավթի գներն աճում են
1056Երեկ, 10:20«Ինչպես և ակնկալվում էր, տարվա մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ»․ Վարդան Արամյան
155426.02.2021, 20:05Նավթի գները նվազում են
329726.02.2021, 10:30Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
150826.02.2021, 10:05