2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՍԴ դատավորները 13,4 մլն դրամ պարգևավճար են ստացել
Սահմանադրական դատարանն ամփոփել է 2020 թվականին իրականացված դրամական պարգևատրումների ծավալը: Այսպիսով, 2020 թվականի առաջին կիսամյակում հունվար - հունիս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 8․4 մլն դրամ։ Երկրորդ կիսամյակում հուլիս - օգոստոս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 5 մլն դրամ։ Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները և Սահմանադրական դատարանի նախագահը չեն ստացել որևէ դրամական պարգևատրում։ Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի աշխատակազմին և աշխատակազմի ղեկավարին, ապա 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացված պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 43․2 մլն դրամ, իսկ 2020 թվականի երկրորդ կիսամյակում ՝ 49.2 մլն դրամ, որից մոտ 42.6 մլն դրամը հատկացվել է hուլիս, օգոսոս, սեպտեմբեր ամիսների համար, իսկ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում հատկացվել է 6.5 մլն դրամ, որից 4․4 մլն դրամը տրամադրվել է նոյեմբեր ամսվա համար աշխատակազմի պարգևատրմանը մեկ ամսվա աշխատավարձի 30%-ի չափով։ 331․3 հզ դրամը տրամադրվել է հոկտեմբեր ամսին մեկ աշխատակցի, 337․6 հզ դրամը նոյեմբեր ամսին մեկ աշխատակցի և 1․4 մլն դրամը դեկտեմբեր ամսին 7 աշխատակիցների անհատական պարգևատրման համար՝ մեկ ամսվա աշխատավարձի 50- 100%-ի չափով։ Սահմանադրական դատարանում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ, որից մոտ 64․5 միլիոնը գոյացել է ՍԴ աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցներից։ Սահմանադրական դատարանի տարեկան խնայողությունն ամբողջությամբ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։ Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացվել էր 721․2 մլն դրամ, որից 491․4 մլն դրամը նախատեսվել էր աշխատավարձերի, իսկ 140․4 մլն դրամը՝ պարգևատրումների համար։ |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36