ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանում է՝ որ դեպքում տնտեսվարողի տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի
Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ հանձնաժողովն այսուհետ հնարավորություն կունենա նախնական վարույթ իրականացնել և միայն առերևույթ հիմքերի պարագայում հարուցել բուն վարչական վարույթը. «Սա հնարավորություն կտա խնայել հանձնաժողովի ռեսուրսները, նաև՝ տնտեսվարող սուբյեկտներին ավելորդ պրոցեսների մեջ չներքաշել»: Նրա խոսքով՝ տնտեսվարող սուբյեկտների տուգանքները չեն կարող օգուտներից նվազ լինել. «Իրավախախտումն ընդունած տնտեսվարողը եթե աշխատի հանձնաժողովի հետ, նրա ֆինանսական տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի»,- նշեց Գեղամ Գևորգյանը Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց. «Տուգանքների ներքին շեմը հասկանալի է, իսկ վերին շեմ որոշվո՞ւմ է»: Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ տնտեսվարողների օգուտները չպետք է ավելի լինեն, քան տուգանքները, որպեսզի իրավախախտում կատարողը չհայտնվի շահեկան վիճակում: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30