«Նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել». Սերգեյ Բագրատյան
![]() Անկախ պատգամավոր, Մետաղական հանքարդյունաբերության հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանն այսօր մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել: «Հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն: Նրա հավաստմամբ՝ ուսումնասիրվել է 10 հազար էջ փաստաթուղթ և պարզվել, որ մեր երկրում հանքարդյունաբերությունն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների, օրենսգրքերի և միջազգային կոնվենցիաների խախտումներով: Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանությունները Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել»,- ասաց Բագրատյանը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
