Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ստիպված են սեփական ռեպուտացիոն խնդիրները լուծել նախկինում օրակարգ բերված նախագծերի հաշվին». Վահե Դավթյան

491
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 01:30
«Ստիպված են սեփական ռեպուտացիոն խնդիրները լուծել նախկինում օրակարգ բերված նախագծերի հաշվին». Վահե Դավթյան

Էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՄՆԵԶԻԱ
Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տ. Ավինյանն այսօր «Ռենկո»֊ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ խոսել է Երևանում 250 ՄՎտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայանի կառուցման նախագծի բացառիկ նշանակության մասին՝ մոռանալով, թերևս, որ այն օրակարգ է բերվել դեռ նախորդ՝ «թալանչի» ու «կոռումպացված» ռեժիմի կողմից՝ 2017 թ.։
Ի դեպ, դիլետանտների կառավարության մեկ այլ պարծանքը՝ Մասրիկի արևային էլեկտրակայանի կառուցման նախագիծը ևս նախաձեռնվել է 2017 թ.։
Չեմ հավատում, որ դիլետանտները հաղթահարել են ցանկացած բան սեփական կետից սկսելու բարդույթը։ Պարզապես վերջին 2,5 տարվա ընթացքում չնախաձեռնելով ռազմավարական նշանակության գեթ մեկ խոշոր նախագիծ՝ պսևդո֊իշխանությունները ստիպված են իրենց տհաս աջակիցների մոտ սեփական ռեպուտացիոն խնդիրները լուծել նախկինում օրակարգ բերված նախագծերի հաշվին։