«Հայաստանում նստած են ինչ-որ դիվային խմբեր». Եղվարդի քսայուղերի գործարանը չի բացվի
Եղվարդի նավթամշակման գործարանը չի բացվի: Իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանում նստած են ինչ-որ դիվային խմբեր, որոնք խանգարում են ներդրողներին: Armoil նավթավերամշակման գործարանի թույլտվությունը տրվել էր դեռ հեղափոխությունից առաջ, դրանից հետո նոր իշխանությունները նույնպես թույտվություն էն տվել: Սակայն սկսվել էին խնդիրներ տեղի բիզնեսմենների հետ, ովքեր մոտակայքում ունեն մրգատու այգիներ, ինչպես նաև հարակից տների բնակիչների հետ, գրում է Economy of Armenia ֆեյսբուքյան էջը: Մրգատու այգիների տերերը պահանջել են կաʹմ դադարեցնել բիթում և զանազան յուղեր արտադրող գործարանի շինարարությունը, կաʹմ էլ գնել այգիների հողատարածքները: Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ գործարանը գտնվում է Եղվարդի արդյունաբերական գոտում և կիրառվելու են ամենաժամանակակից սարքավորումներ՝ առանց արտանետումների: Այնինչ տեղի բնակիչներն իրենց տների համար պահանջել են 200 հազար դոլար՝ դրանց շուկայական արժեքից 5-10 անգամ ավելի: Ըստ գործարարի, ինքն այս գործի մեջ արդեն ներդրել է 23 միլիոն դոլար, նախատեսել էր ներդնել ևս 30 միլիոն՝ բացելով 300 աշխատատեղ՝ 250 հազար ամսական աշխատավարձով: Սակայն հիմա նա խոստացել է, որ այլևս երբեք չի անդրադառնալու գործարանի հարցին, ամեն ինչ կթողնի աստծո դատաստանին: «Հայ լինելով, ես հայրենիքում արել եմ ամեն ինչ, ինչ կարողացել եմ, սակայն, ցավոք, չստացվեց, և հիմա ես հասկանում եմ, որ ի սկզբանե չպիտի ստացվեր»»,- հայտարարել է գործարարը: Հենրիկ Տեր Ղուկասյանը մեր բարերար է, գործարար: Նա նավթավերամշակման գործարաններունի Իրանում, ԱՄԷ-ում և այլ երկրներում: Միլիոնավոր դոլարներ է ներդրել Արցախի զարգացման համար: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36