Ինչի մասին են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը. հրապարակվել է քարտեզ
![]() Ռուսական Kommersant լրատվական գործակալությունն անդրադարձել է հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման արդյունքներին՝ նշելով, որ Հայաստանում ու Ադրբեջանում տրամագծորեն հակառակ գնահատականներ են եղել: «Ադրբեջանում հանդիպումը համարում են արդյունավետ, քանի որ ձեռք է բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման որոշում: Մինչդեռ հայ հասարակությունն առաջնահերթ է համարում գերիների վերադարձը, այնինչ դրա փոխարեն քննարկվում է տնտեսական օրակարգ՝ Ադրբեջանի պնդմամբ»,- գրում է աղբյուրը: Ըստ լրատվականի, խոսքը գնում է երկու հիմնական ուղղությունների մասին՝ առաջինը Ադրբեջանի կենտրոնական հատվածներից միջանցքն է դեպի Նախիջևանի անկլավ, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Երկրորդը Երևանից միևնույն Սյունիքի մարզով ձգվող երկաթուղին է, որը շարունակվում է Նախիջևանի միջով: Հայաստանի համար լուրջ օժանդակություն կարող էր դառնալ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը, բայց և դա մինչ օրս անհնարին է եղել, քանի որ երկրները կապվում էին միայն մեկ լեռնային ճանապարհով: Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է ձեռնտու լիներ բոլոր 3 կողմերին: Ադրբեջանին անհրաժեշտ է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ դեպի Թուրքիա ու Հայաստան, Հայաստանին՝ դեպի Ռուսաստան ու Իրան: Սակայն փաստացի բանակցությունների արդյունքում իրեն հաղթանակած է զգում միայն Իլհամ Ալիևը, իսկ ահա Նիկոլ Փաշինյանն իր խոսքում սևեռվեց ոչ թե ձեռբերումների, այլ չլուծված հարցերի վրա՝ շեշտելով Բաքվի չկամությունը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և գերիների ճակատագրի շուրջ քննարկումների վերաբերյալ»,- գրում է Kommersant-ը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19

