Մահացել է Ժակ Ենգիբարյանը
![]() Այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է թատրոնը։ Ենգիբարյանը կերտել է ավելի քան 200 դեր: Խաղացած ներկայացումներից են՝ «Հերակլեսի սխրանքները» (Ագամեմնոն), «Անժելո» (Անժելո), Լ.Վոյնիչի «Բոռը» (Արթուր), Ա.Դյումայի «Դարտանյանը և երեք հրացանակիրները» (Դարտանյան), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Մերուժան Արծրունի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ս.Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (Աբդուլա փաշա), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ցիլինդր), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ֆերեկիս), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Մալվոլիո) և այլն: Նկարահանվել է ֆիլմերում, որոնցից է լիտվական «Քայլեր մշուշում» (1959թ.), հեռուստատեսային բեմադրություններում, սերիալներում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
