«2021-ը բոլորիս համար լինելու է «մեծ դեպրեսիայի» ժամանակաշրջան». Վահե Դավթյան
![]() «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1 մլրդ 150 մլն դոլար վարկ Ռուսաստանից: 400 մլն դոլար՝ Արժույթի միջազգային հիմնադրամից: Դրանից առաջ՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի: Կոպիտ հաշվարկներով՝ ստացվում է մոտ 9,5 մլրդ դոլար: Ընդ որում՝ Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է մոտ 12,8 մլրդ դոլար: Ըստ միջազգային ֆինանսական կառույցների ու մի շարք ուղեղային կենտրոնների՝ ինստիտուցիոնալ զարգացման ցածր մակարդակ ունեցող պետությունների համար պետական պարտքի օպտիմալ ծավալը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 37-38%-ը: Հաշվի առնելով Հայաստանում առկա ինստիտուցիոնալ աղետն ու այլևս անկառավարելի քաոսը՝ 2021-ը բոլորիս համար լինելու է «մեծ դեպրեսիայի» ժամանակաշրջան: Ելքը մեկն է՝ օր առաջ ազատվել դավաճան ռեժիմից ու մարտնչող դիլետանտներից՝ ձևավորելով տեխնոկրատների հակաճգնաժամային կառավարություն»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
