Պատրիարք Կիրիլը խոսել Է ղարաբաղյան կարգավորման գործում կրոնական առաջնորդների դերի մասին
![]() Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հիշեցրել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Նրա խոսքով՝ բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել, կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այս մասին նա ասել է Россия հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես կարծում եմ, որ այս բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ 2 հոգևոր առաջնորդները, որոնց թիկունքում կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսեցին միմյանց հետ, և զրույցը շատ հանգիստ էր այն իմաստով, որ չկային մեղադրանքներ, լարվածություն: Չնայած յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, և այդ փաստարկներն ազնվորեն էին արտահայտվում, դրանք չեն ուղեկցվել ատամների կրճտոցով, երբ հույզերը գերակշռում են և երբ երկխոսությունը գրեթե բանավոր պատերազմի է վերածվում: Նման բան երբեք չի եղել, և դա տեղի էր ունենում այն պատճառով, որ հենց հոգևոր առաջնորդներն են լիովին պատասխանատվություն կրում իրենց ժողովրդի հոգևոր վիճակի համար։ Հանելով կրոնական գործոնը հակամարտությունից՝ մենք իհարկե զգալիորեն նվազեցրել ենք հակամարտության սրությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասել է պատրիարք Կիրիլը։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
