Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Շուրջ 47 հազար մարդ է վերադարձել Արցախ

1976
Ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ., 13:35
Շուրջ 47 հազար մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 220 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել մոտ 47 հազար մարդ։