Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Իմ Նոր տարվա ուրախությունը հետաձգում եմ մինչև Արցախյան հարցի վերջնական լուծումը». Տեր Հովհաննես

2125
Հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ., 22:40
«Իմ Նոր տարվա ուրախությունը հետաձգում եմ մինչև Արցախյան հարցի վերջնական լուծումը». Տեր Հովհաննես

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է. «Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ Ի ՔՐԻՍՏՈՍ

Իմ ամեն Նոր տարին սկսվել է եկեղեցուց, սահմանից, զինվորների շնորհավորանքից և ավարտվել օրհնությամբ: Ցավոք այս տարի ամեն ինչ այլ է. իմ Նոր տարվա ուրախությունը հետաձգում եմ մինչև Արցախյան հարցի վերջնական լուծումը: Ես պիտի տոնեմ Նոր տարին իմ ժողովրդի հետ ուրախությամբ, սակայն իմ ժողովուրդը սգի մեջ է. կորցրել է մեր քաջ հայորդիներին և Արցախի տարածքների զգալի մասը:

Աղոթենք Առ Աստված, մեր հերոսների հոգիների և մեր մեղքերի թողության համար: Մենք Նոր տարին թեկուզ մի փոքր ուշ, բայց հաղթանակով պետք է տոնենք:

2021-ը մերն է լինելու: Աստված պահապան ձեզ իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»: