Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»

1616
Հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ., 18:25
Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»

Հայկական զինված խմբավորումների անդամները, «որոնք դեռ գտնվում են ազատագրված հողերում», չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարկի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Պատերազմի ավարտից հետո նրանցից շատերը ձերբակալվել են, սակայն նրանց չի կարելի ռազմագերի համարել, նրանք ահաբեկիչներ են»,- հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք՝ առայժմ պաշտոնական տվյալներ չկան, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում։