Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Այսօր Հայաստանի էներգետիկ անվտանգությանը հասցվեց հերթական հարվածը». Վահե Դավթյան

2001
Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 21:00
«Այսօր Հայաստանի էներգետիկ անվտանգությանը հասցվեց հերթական հարվածը». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հայաստանի էներգետիկ անվտանգությանը հասցվեց հերթական հարվածը։
Իրենց իշխանություն համարող դիլետանտների խմբակը թշնամուն է հանձնել Քարահունջի հիդրոէլեկտրակայանը։
Հիշեցնեմ, որ Քարահունջի ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 1660կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017 թ.-ի փետրվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը կազմում է 8.58879925 մլն կՎտ.ժամ»: