Մհեր Մկրտչյանի արխիվը հանձնվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին
![]() Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփել է կարևոր համալրումով: Մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին է հանձնել Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի և թանգարանային առարկաների իր հավաքածուն: Մ. Մկրտչյանի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, թանգարանում բացվել է ցուցադրություն, և տեղի է ունեցել հավաքածուի պաշտոնական ընդունման արարողությունը: Ավելի քան 800 միավոր ընդգրկող հավաքածուն ներառում է նամակներ, անձնական իրեր, Մհեր Մկրտչյանի ստեղծած Արտիստական թատրոնին առնչվող նյութեր, լուսանկարներ, թանգարանային այլ առարկաներ: Հավաքածուն իր տեղն է գտել թանգարանի թատերարվեստի ֆոնդում՝ Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի և հայ թատերարվեստի այլ խոշոր գործիչների արխիվների կողքին: Հավաքածուի ցուցադրությունը կգործի մինչև 2021 թվականի մարտը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
