Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայում չեն հրատարակի հայ և ռուս գրողների ստեղծագործությունները

1255
Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 12:45
Ուկրաինայում չեն հրատարակի հայ և ռուս գրողների ստեղծագործությունները

Ուկրաինայի գրողների ազգային միությունն իր հրատարակություններում չի հրատարակելու այն երկրների գրողների ստեղծագործությունները, որոնք միջազգային մակարդակով «դեմ են հանդես եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», հայտնել Է «Ուկրաինական գրական թերթ»-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է Interfax-ը։
«Այդ երկրների ցանկում են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Մյանմա, Նիկարագուան, Սերբիան, Սուդանը, Սիրիան»,- ասվում է հայտարարության տեքստում:
Բացառություն կարող են կազմել այդ երկրների դասականների, ինչպես նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունների հրատարակումները, որոնք հրապարակայնորեն պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: