Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Մեկ օրում 273 մարդ է վերադարձել Արցախ

949
Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 10:40
Մեկ օրում 273 մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։

«Այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 273 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 46 հազար մարդ։