Արցախի մի քանի թանգարանից դուրս բերված ցուցանմուշներն ապահով վայրում են
![]() Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմից հետո Արցախից դուրս են բերվել Բերձորի և Ստեփանակերտի երկրագիտական, Շուշիի գորգերի և Տիգրանակերտի հնագիտական թանգարանների ցուցանմուշները, որոնք այժմ ապահով վայրում են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա ընդգծեց, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանին առաջարկել է ցուցանմուշները փրկելու նպատակով դիմել ռուսական կողմին, բանակցություններ վարել, բայց այդ բանակցությունները դեռ չեն սկսվել: «Բանակցային գործընթաց չսկսելու հիմնական պատճառաբանությունն այն է, որ քանի դեռ գերիների և անհետ կորածների հարցը չի լուծվել, այլ հարցերով չեն կարող զբաղվել: Կարծում եմ՝ մեկը մյուսին չի խանգարում, և գործընթացները պետք է զուգահեռ իրականացվեին», -ասաց Խաչատուրյանն ու տեղեկացրեց, որ կարողացել են Արցախից դուրս բերել մոտավորապես 200 փոքր ծավալի շարժական կոթող՝ խաչքարեր, տապանաքարեր և այլ նմուշներ, որոնք ևս ապահով վայրում են: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
