Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Վաճառակետերում ծխախոտի ցուցադրության արգելքը 1 տարով հետաձգվում է». Բաբկեն Թունյան

703
Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 16:35
«Վաճառակետերում ծխախոտի ցուցադրության արգելքը 1 տարով հետաձգվում է». Բաբկեն Թունյան

ԱԺ արտահերթ նիստում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց․ «Մեկ շաբաթից ուժի մեջ են մտնում մի քանի դրույթներ, որոնք ծխախոտի տարածման նվազման վրա այնքան էլ մեծ ազդեցություն չունեն, բայց ազդեցություն ունեն տնտեսվարողների և բիզնեսի վրա. որոշել ենք 1 տարի ժամկետով փոփոխել անցումային դրույթները»։
Պատգամավորը ներկայացրեց մի շարք դրույթներ, որոնք հետաձգվելու են՝ շեշտելով այն դրույթը, որով արգելվելու է ծխախոտի ցուցադրությունը վաճառակետերում: