Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Ավարտվել են Անապաստանաց վանքից հայտնաբերված հնատիպ գրքի վերականգնման աշխատանքները

870
Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 03:10
Ավարտվել են Անապաստանաց վանքից հայտնաբերված հնատիպ գրքի վերականգնման աշխատանքները

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Արման Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է. «Ավարտվեցին նաև Անապաստանաց վանքից հայտնաբերված հնատիպ գրքի վերականգնման աշխատանքները։ Շնորհակալություն Լիլիթ Բաչաչյանին վերականգնման և պահպանման հնարամիտ լուծում գտնելու համար։
Հիշեցնենք, որ 1664-65 թթ. Ամստերդամում հրատարակված Շարակնոցի այրված էջերը գտնվել էին Մեղրիի 2020 թ պեղումների ժամանակ։
Դեռ շատ ծրագրեր ու անելիքներ ունենք անկրկնելի ու հրաշալի Մեղրիում»։