Մահացել է անվանի մանկագիր Սուրեն Մուրադյանը
![]() 90 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը: Սուրեն Մուրադյանն այն հազվագյուտ բանաստեղծներից է, ով ուղեկցում է ընթերցողին մանկությունից մինչև խոր ծերություն: Գրական երկար ճանապարհ անցած անվանի գրողն իր ողջ կյանքում աշխարհին նայեց մանկան ջինջ ու մաքուր հայացքով, իր կախարդական աշխարհում երեխաներին սովորեցնելով բարություն և ազնվություն: Սիրված մանկագիրը մանկական, քնարական, երգիծական 130 ժողովածուների, 250-ից ավելի երգերի տեքստերի հեղինակ է: Ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով, պիեսները բերմադրվել են Հայաստանի և նրա սահմաններից դուրս բազմաթիվ թատրոններում: Գրական երկարամյա վաստակի համար Սուրեն Մուրադյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու մրցանակներով: Ես ողջ կյանքում ականջիս օղ արեցի՝ Ապրել շիտակ, սերմանել սեր, բարություն, Ագահության ու չարի դեմ կռվեցի Եվ ժպիտներ բաժանեցի միշտ մարդուն… Սուրեն Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (թաղապետարանի հարևանությամբ), հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 29-ի՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
