Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղին օգնելու համար 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել ԿԽՄԿ-ին

1616
Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 01:10
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղին օգնելու համար 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել ԿԽՄԿ-ին

Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար: Հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե է մուտքագրվել 2 միլիոն շվեյցարական ֆրանկ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար»,- տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ այս ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը:
«Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու և տարածաշրջանում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ։ Պատրաստ ենք Կոմիտեի հետ հետագա փոխգործակցության և հուսով ենք, որ ԿԽՄԿ-ը կշարունակի արդյունավետ աշխատել իր լիազորությունների տակ գտնվող տարածքներում»,- նշել են նախարարությունում։