Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Թուրքիան կցանկանար բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ». Էրդողան

1636
Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 00:30
«Թուրքիան կցանկանար բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ». Էրդողան

Թուրքիան երբեք չի դադարեցրել Իսրայելի հետ կապերը հետախուզական ծառայությունների մակարդակով։ Այդ շփումները պահպանվում են նաև այսօր։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Սակայն մենք մի շարք խնդիրներ ունենք այդ երկրի ղեկավարության հետ»,- հայտարարել Է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան, անկասկած, կցանկանար բարելավել հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն չի կարող ընդունել Պաղեստինի հարցով Իսրայելի դիրքորոշումը:
«Իսրայելական կողմի գործողությունները հակասում են Թուրքիայի մոտեցումներին՝ արդարության ապահովման և պետությունների ամբողջականության պաշտպանության հարցերում»,- պարզաբանել է նա: