«Դեկտեմբերի 17-ի առավոտյան անսպասելիորեն հրաման տրվեց, որ զբաղեցրած բնագծերը թողնենք». Կապանի համայնքապետ
![]() «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած աշխատանքային քննարկմանը հրավիրված է նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: «Հոկտեմբերի 18-ին Գորիսում վարչապետը հրավիրեց խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ և առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության: Շատ արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը: Այդ ժամանակ ամբողջովին մենակ էինք և ընդհանրապես աջակցութուն չունեինք ո՛չ Կառավարությունից, ո՛չ մնացած ոլորտներից»,- հայտարարեց Փարսյանը: «Մենք ցուցում ստացանք գեներալ Արտակ Դավթյանից, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ կլինի ՀՀ սահմանների վրա, թե սահմաններից դուրս: Բնականաբար, մենք ընտրեցինք այն բնագիծը, որն ավելի հեռու էր մեր բնակավայրերից: Թեժ մարտեր ընթացան Դավիթ Բեկի, Ուժանիսի, Կենտրոնական ու Ներքին Հանդի հատվածում, եղան զոհեր, բայց անգամ մի մետր չնահանջեցինք՝ պահպանելով բնագծերը»,- նշեց Կապանի համայնքապետը: «Նոյեմբերի 9-ին կնքվեց համաձայնագիրը, որտեղ հստակ ասվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են: Մենք, բնականաբար, մնացինք մեր դիրքերում՝ ապահովելով բնակավայրերի անվտանգությունը: Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ի առավոտյան հրաման իջեցվեց ՊՆ-ի կողմից, որ զբաղեցրած բնագծերը թողնենք և անցնենք ՀՀ սահմաններ»,- ասաց Գևորգ Փասյանը՝ նշելով, որ դա կապանցիների համար շատ լուրջ խնդիրներ է առաջացրել: «Թշնամին Սյունիք բնակավայրի բնակելի հատվածից գտնվում է 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքից՝ 1 կմ հեռավորության վրա»,- հավելեց համայնքապետը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
