Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի նկատմամբ կալանքի կիրառումը

1218
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 10:50
Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի նկատմամբ կալանքի կիրառումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հիմքերի բացակայության պատճառով մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

«Դատական համակարգը շարունակում է գտնվել իր բարձրության վրա, և քաղաքական իշխանության պատվերները, այնուամենայնիվ, կարողանում է չկատարել։ Իրավական առումով, սպասելի էր որոշումը․ մենք, բնականաբար, ուրախ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։