Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Մեկ օրում ավելի քան 460 մարդ է վերադարձել Արցախ

1031
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 10:35
Մեկ օրում ավելի քան 460 մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի տարածքից ավելի քան 460 մարդ վերադարձել է Արցախում իրենց տները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

«Այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 466 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 44 հազար մարդ։