ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի սադրանքների ավելացման մասին
![]() Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժություններն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեն, աճում է սադրանքների թիվը, արձանագրել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: «Դաշինքի զորքերի պատրաստման միջոցառումներն անցկացվում են ակնհայտորեն արտահայտված հակառուսական ուղղվածությամբ, որոնցում գնալով ավելի են ներգրավվում արտադաշինքային երկրները։ Ռուսական սահմանների մոտ սադրիչ գործողությունների ուժեղացում է նկատվում»,- ասել է Գերասիմովը։ Նրա խոսքով, զգալի աճ է նկատվում նաև ՆԱՏՕ-ի երկրների ռազմական բյուջեներում, նրանց ռազմական ներուժը, այդ թվում՝ ՀՀՊ ոլորտում, շարունակում է աճել: «Դա էական ազդեցություն է ունենում ուժերի հավասարակշռության վրա՝ կողմերից մեկին առավելություն տալով ռազմավարական սպառազինությունների կիրառման հարցում։ Ավելանում է մեծ հեռահարությամբ, բարձր ճշգրտությամբ և մարտական տեխնիկայի հզորությամբ խոցման ոչ միջուկային զենքի դերը»,- նշել Է գեներալը։ Այդ միջոցների կիրառումը թույլ է տալիս լուծել այն առաջադրանքները, որոնք նախկինում կարող էին կատարվել միայն միջուկային զենքի կիրառմամբ, հիշեցրել Է Գերասիմովը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
