Հայկական ԱԷԿ-ն ու Ռոսատոմը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել
![]() Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ» ԲԸ-ը պայմանագիր են ստորագրել 2021թ. ռուսական միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի՝ ԱԷԿ-ի պահանջները: Այս մասին հայտնել է «Ռոսատոմ» ընկերությունը։ Հայաստանում գործող 407,5 ՄՎտ հզորությամբ միակ գործող ատոմային էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, ք. Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք: Հայկական ԱԷԿ-ն ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մինչև 40%-ը։ 2020-ի առաջին 3 եռամսյակում ԱԷԿ-ում արտադրվել է 1,89 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: «ՏՎԷԼ վառելիքային ընկերության և հայկական ԱԷԿ-ի բազմամյա հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։ Մենք միշտ հուսալիորեն ապահովում ենք էլեկտրակայանը բարձր որակի միջուկային վառելիքով, առավելագույնս լիարժեք բավարարում ենք պատվիրատուի ցանկությունները: Այդ սկզբունքների հիման վրա մենք պատրաստ ենք հետագայում ևս՝ մինչև ԱԷԿ-ի ատոմային բլոկի ծառայության ժամկետի ավարտն, այն ապահովել ռուսական միջուկային վառելիքով»,- նշել է «ՏՎԷԼ» ԲԸ-ի նախագահ Նատալյա Նիկիպելովան: Այժմ իրականացվում է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի իրականացման առանցքային մատակարարն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը: Նախագծի ավարտին կբարձրացվի կայանի աշխատանքի արդյունավետությունը և անվտանգության մակարդակը։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
