Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Մեկ օրում ավելի քան 480 մարդ է վերադարձել Արցախ

993
Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 10:35
Մեկ օրում ավելի քան 480 մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի տարածքից 488 մարդ վերադարձել է Արցախում իրենց տները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։

«Այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 488 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 43 հազար մարդ։