ՏԿԵ նախարարությունը հերքում է ադրբեջանցիների կողմից Հայաստան-Իրան գազատարի պայթեցման լուրը
1183
Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 11:44
![]() ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածված լուրը, ըստ որի՝ ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը: «Ի պատասխան www.politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատախանում իրականությանը։ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան: Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»,- նշված է տեքստում: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
