«Գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ եմ ստացել». Արտակ Բեգլարյան
![]() «Հանրապետության նախագահի կողմից գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ եմ ստացել»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Սրա մասին երկար եմ մտածել, դժվար որոշում է եղել՝ արդյո՞ք այս շրջանում պետք է թողնեմ ՄԻՊ-ի կարգավիճակը, թե՞ ոչ, բայց հաշվի առնելով գործադիրում աշխատելու առկա կարիքը՝ որոշում եմ կայացրել ընդունել առաջարկը»,- նշեց նա: «Ես թեև լքում եմ ՄԻՊ-ի դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում»,- հավաստիացրեց Բեգլարյանը՝ նշելով, որ գործադիր իշխանությունում նպաստելու է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված տարբեր խնդիրների լուծմանը: Արտակ Բեգլարյանը չնշեց, թե կոնկրետ ինչ աշխատանք է իրականացնելու գործադիրում: «Իմ կարծիքով և նախագահի հետ պայմանավորվածությամբ՝ ես այնտեղ առաջին հերթին ճգնաժամային կառավարման հարցերով եմ զբաղվելու»,- ասաց նա: Բեգլարյանի խոսքով՝ առկա իրավիճակում շատ խնդիրներ պայմանավորված են կառավարման բացերով և սխալներով: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
