«Ի՞նչ գին է ներկայում առաջարկում «Գազպրոմ»-ը հայկական կողմին». Վահե Դավթյան
![]() «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Պարո՛ն Գրիգորյան, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 17-ին Սանկտ-Պետերբուրգում Դուք հանդիպել եք «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ՝ քննարկելով 2021-ին Հայաստան մատակարարվող բնական գազի գնի հետ կապված հարցերը: Քանի որ գազի գնագոյացումը շարունակում է իր մեջ կարևոր տնտեսական, սոցիալական ու քաղաքական բաղադրիչներ պարունակել՝ ավանդաբար գտնվելով հասարակության ուշադրության կենտրոնում, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1. Արդյո՞ք ներկայումս ընթանում են հայ-ռուսական բանակցություններ գազի գնի շուրջ: Եթե այո՛, ապա ո՞ր փուլում են դրանք գտնվում: 2. Ի՞նչ գին է ներկայումս առաջարկում «Գազպրոմ»-ը հայկական կողմին: 3. Որո՞նք են հայկական կողմի «կարմիր գծերը», այլ կերպ ասած՝ հնչեցրե՞լ է արդյոք հայկական կողմն իր համար առավել հարմար գինը: Եթե այո՛, ապա ո՞րն է այդ գինը և ինչ հաշվարկ է դրված դրա հիմքում: 4. Քննարկվե՞լ է արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերության օպերացիոն ու ֆինանսական գործունեության խնդիրները՝ պայմանավորված դոլարի փոխարժեքի կտրուկ աճով: Հնարավո՞ր է, որ այդ խնդիրների լուծումը կրկին արտահայտվի երկրի ներսում գազի սակագների աճի տեսքով, ինչպես դա եղավ ս.թ. հուլիսին: Խնդրում եմ հնարավորինս հստակ ու օբյեկտիվորեն պատասխանել այս հարցերին, որոնք ուղիղ կապ ունեն, թե՛ հասարակության բարեկեցության, թե՛ տնտեսական անվտանգության, թե՛ բիզնեսի արդյունավետության հետ»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
