Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի վերաբերյալ համաձայնագիրը

1355
Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 22:45
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի վերաբերյալ համաձայնագիրը

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի կատարումը, փոխանցում է РИА Новости-ն։
«Դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև։ Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։