Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ»-ը դատի է տվել Ֆինանսների նախարարությանը

738
Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 17:30
Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ»-ը դատի է տվել Ֆինանսների նախարարությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Ընկերությունը պահանջում է խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 20.11.2020թ. թիվ 350-Ա հրամանը վերացնել։
Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը որոշել էր ուժը կորցրած ճանաչել «Օնիրա քլաբ»-ին տրված լիցենզիան խաղատնային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պետական տուրքը չվճարելու համար։