Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

1 օրում 316 մարդ է վերադարձել Արցախ

1180
Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 10:45
1 օրում 316 մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի տարածքից 316 մարդ վերադարձել է Արցախում իրենց տները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։

«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 316 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 42 հազար մարդ։